ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Աչաջուր համայնքում կորած 16-ամյա Գևորգ Մ.-ն հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` պատանին գտնվել է Նոյեմբերյանում բնակվող հարազատներից մեկի տանը։
Ավելի վաղ համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ տղան տանից դուրս է եկել առանց տաք հագուստի ու հեռախոսի։
«Երեկ տղան ծնողներին ասել է, որ այգի է դուրս գալիս. այգին էլ 1 կմ է հեռու իրենց տնից։ Որոշ ժամանակ անց, սակայն, երբ տղան ուշացել է, ծնողները սկսել են անհանգստանալ ու արդեն «911» են դիմել։ Ավելի ուշ նկատել են, որ տղայի հեռախոսն ու «կուրտկան» տանն են»,–պատմել էր համայնքի ղեկավարը։
«Մոլորյալը գտնվեց». Սյունիքի զորամասից կորած զինվորին գտել են
Ղալթախչյանը ասել էր, որ տղան մինչ տնից դուրս գալը ծնողների հետ չի վիճել, հեռախոսով էլ տարօրինակ զանգեր կամ, առհասարակ, զանգեր չի ստացել։ Նրա խոսքով` ծնողները ստուգել են տնից դուրս գալուց առաջ ստացած զանգերն ու տեսել, որ միայն դասընկերների հետ է շփվել։
Հիշեցնենք, որ ս. թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 02։11-ին «911» ծառայությունը հաղորդում էր ստացել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ս. թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն (ծնված 2003 թ.) տանից դուրս է եկել դեպի այգի և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչ է եղել իրականում. Հայաստանի լեռներում կորած արշավականներից մեկը պատմել է եղելությունը
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար ծառայող, ոստիկանության Իջևանի բաժնի 4 աշխատակից և Աչաջուր գյուղի մոտ 300 բնակիչ։