Հայաստանը ԵԱՏՄ–ում արդյունավետ է նախագահել. Փաշինյան

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ բոլոր երկրներին համատեղ աշխատանքի համար` նշելով, որ օրակարգի բոլոր հարցերով նրանց հաջողվել է կոնսենսուսի գալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik.Հայաստանը բավական արդյունավետ է աշխատել Եվրասիական միության նախագահի պաշտոնում, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայկական բիզնեսը կարող է օգտվել ԵԱՏՄ առևտրային և արդյունաբերական հարթակներից. նախարար

«Մենք տարին բավական լավ տրամադրությամբ ենք ավարտում։ Ուզում եմ ասել, որ մենք կոնսենսուսի ենք հասել օրակարգի բոլոր հարցերի շուրջ։ Անմիջապես կարող ենք անցնել փաստաթղթերի ստորագրման ընթացակարգին, և կարծում եմ, որ սա լավ նշան և մթնոլորտ է. մենք համաձայնության ենք եկել բոլոր հարցերում», – ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանը ընդլայնված կազմով կհրապարակի հարցերը։

Եվ, քանի որ ԵԱՏՄ մարմիններում  նախագահությունն ավարտվում է, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար։

«Կարծում եմ, որ մեզ մոտ բավական արդյունավետ, պրոդուկտիվ  նախագահություն է ստացվել։ Համոզված եմ, որ կշարունակենք մեր համագործակցությունն այդ ոգով», – նշել է վարչապետը։

Հայկական բիզնեսը կարող է օգտվել ԵԱՏՄ առևտրային և արդյունաբերական հարթակներից. նախարար

Նա հաջողություն է մաղթել Բելառուսին որպես հաջորդ նախագահող երկիր։

Փաշինյանի ելույթից հետո Բելառուսի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ԵԱՏՄ–ում արդյունավետ նախագահելու համար։

Նա նաև հայտնել է, որ երկրները պայմանավորվել են նաև Բելառուսից ԵՏՀ հաջորդ ղեկավարի թեկնածության շուրջ։ Համապատասխան փոփոխություններից և ԵՏՀ–ի ղեկավարի պաշտոնից հայ ներկայացուցչի հեռանալուց հետո Երևանը հանձնաժողովում կստանա արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարարի պաշտոնը։

Ծխիր կանոններով. երբ և ինչու են բարձրացնելու ծխախոտի ու ալկոհոլի ակցիզային հարկը

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, ինչպես նաև ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում։