Երկու երկրների մայրաքաղաքները ղազախական բենզինը Հայաստան արտահանելու մասին համաձայնագիր կստորագրեն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Արդեն հայտնի է, որ հայկական կողմն ընդունել է Ղազախստանի բոլոր առաջարկները համապատասխան փաստաթղթի տեքստի վերաբերյալ։ Նախագծի համաձայնեցումից հետո այն կուղարկվի ներպետական ընթացակարգերի:
«Եթե տարվի հետևողական աշխատանք և լուծվեն տրանսպորտի ու տեղափոխման հետ կապված հարցերը, ապա վառելիքը կհասնի Հայաստան: Այստեղ կարևոր է նաև այն խնդիրը, թե ի՞նչ ծախսերով բենզինը կհասնի մեր երկիր և կլինի՞ արդյոք այն մրցակցային»,- նշեց Ավետիսյանը:
Փոխգնդապետը դիզվառելիք ու բենզին է հափշտակել. նա կալանավորվել է
Տնտեսագետի դիտարկմամբ՝ Հայաստանի շուկան փոքր է, և մենք գործ ունենք սահմանափակ քանակության հետ: Տնտեսագետը հույս ունի, որ նախագծի հեղինակները հաշվի կառնեն նշված հանգամանքը և կկատարեն համապատասխան հաշվարկներ: