Պուտինը նպատակահարմար է համարել Չեչնիայից Վրաստան տանող ճանապարհի շինարարությունը

Վրաստանը և Ռուսաստանը կապող այլընտրանքային ճանապարհը լուրջ տրանսպորտային «փրկություն» կլինի Հայաստանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Չեչնիայից Վրաստան ճանապարհ կառուցելը նպատակահարմար է։ Այդ մասին նա ասել է այսօր` դեկտեմբերի 19–ին, մեծ ասուլիսի ընթացքում։ Պուտինը նշել է, որ առայժմ նախագիծը չի մտնում Ռուսաստանի տրանսպորտի նախարարության գործնական ծրագրերի մեջ։

Կա տեղական և կա ռեգիոնալ հովանավորչություն. ԵԱՏՄ պաշտոնյան խոսել է «Վերին Լարսի» խնդրից

Պե՞տք է արդյոք Լենինի մարմինը դուրս բերել դամբարանից. Պուտինի պարզաբանումը

Ճանապարհի թեման բավական հետաքրքիր է նաև Հայաստանի համար։ Վրաստանը և Ռուսաստանը կապող այլընտրանքային ճանապարհը տրանսպորտային «փրկություն» կլիներ Հայաստանի համար, որը հիմա կախված է «Կազբեկի» – «Վերին Լարս» անցակետով փոխադրումներից։ Բայց անբարենպաստ եղանակային պայմանների արդյունքում ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ծագում այդ երթուղում։

Ի դեպ, այդ դժվարությունների մասին խոսել է նաև Պուտինը։

Լարսի այլընտրանք լաստանավային ուղին. վրացի փորձագետն ասել է` որ դեպքում այն կգործարկվի

«Այնտեղ իսկապես Վրաստանի հետ հաղորդակցության խնդիրներ կան, հատկապես ձմռանը, երբ ամեն ինչ թաղված է ձյան տակ։ Մենք գիտենք դա»,–ասել է նա։

Թեև ՌԴ տրանսպորտի նախարարության ծրագրերի մեջ շինարարությունը չի մտնում, սակայն Պուտինն այն լիովին իրագործելի է համարում։ Նա հաղորդել է նաև, որ Ռուսաստանի հարավում, այդ թվում` Չեչնիայի Հանրապետությունում, կան ենթակառուցվածքը զարգացնելու մի քանի նախագծեր, և դրանք բոլորն ուսումնասիրվում են։