ՌԱԴԻՈ

Պեպանյան. «Մնում է՝ իշխանությունները խոհեմություն դրսևորեն և խորհուրդ հարցնեն ՀԽ-ից»

Հանրային խորհրդի անդամ, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նոր նախագահի ընտրությամբ պայմանավորված` Հանրային խորհրդի գործունեությանն ու դերակատարությանը: 
Sputnik
Պեպանյան. «Մնում է՝ իշխանությունները խոհեմություն դրսևորեն և խորհուրդ հարցնեն ՀԽ-ից»

Հանրային խորհրդի հասցեին ուղղված բոլոր քննադատությունները եղել են անհիմն, որովհետև քննադատողներից որևէ մեկը չի մասնակցել հանրային խորհրդի աշխատանքներին, և այն, ինչ ասում էին որոշ շրջանակներ, բոլորը նույնպես անհիմն էին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հանրային խորհրդի անդամ, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։

Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան

«Արման Բաբաջանյանը գործիք է քաղաքական հարցեր լուծելու համար». Վազգեն Մանուկյան

«Հանրային խորհուրդը բնականոն կերպով աշխատել է, իսկ եթե կառավարությունն ունի Հանրային խորհրդի նախագահ նշանակելու լիազորություն, թող նշանակի, տեսենենք: Հանրային խորհրդի նախագահն, ըստ կանոնակարգի, կառույցում առանձնակի վճռորոշ դերակատարություն չունի: Նա ուղղակի նիստեր է հրավիրում օրենքով սահմանված ժամկետներում, վարում է այդ նիստերը, իսկ խորհրդի անդամները քվեարկությամբ ընդունում են որոշումներ՝ արտահայտելով իրենց վերաբերմունքն այս կամ այն խնդրի հետ կապված»,- նշում է քաղաքական վերլուծաբանը:

Ասֆալտին փռելով չէ. ըստ Վազգեն Մանուկյանի` Հայաստանում բռնապետություն է ձևավորվել

Պեպանյանի համոզմամբ՝ ում էլ նշանակեն, նա նույնն է մնալու: Հնարավոր չէ, որ նախագահի փոփոխությամբ փոփոխվի նաև Հանրային խորհուրդը: Հրապարակախոսի կարծիքով՝ խորհուրդը նորմալ գործող կառույց է, դրա կազմում ընդգրկված են իրենց ոլորտներում հաջողություններ գրանցած մարդիկ, ովքեր կարող են օգտակար աշխատանք անել՝ ի շահ հայրենիքի և պետության:

«Հաշվի առնելով, որ նոր իշխանությունները փորձ չունեն, իսկ Հանրային խորհրդում փորձառու մարդիկ են, վերջինիս դերն ու նշանակությունը շատ մեծ է»,- համոզված ասում է քաղաքական վերլուծաբանը: 

Արծրուն Պեպանյանի դիտարկմամբ՝ մնում է, որ իշխանությունները բավարար խոհեմություն դրսևորեն և անհրաժեշտության դեպքում խորհուրդ հարցնեն Հանրային խորհրդից, ինչի համար էլ ստեղծված է այդ կառույցը: