Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է իրավապահներին` անաչառ քննության ակնկալիքով

Արման Թաթոյանն անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում տեղի ունեցած միջադեպին։ ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքի հարցը Թաթոյանի ուշադրության կենտրոնում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ոստիկանություն ու դատախազություն` ներկայացնելով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում տեղի ունեցած խուզարկության շուրջ ՄԻՊ արագ արձագանքման խմբի արձանագությունը։ Այս մասին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է facebook-ի իր էջում։ 

«Իրավապահ մարմիններն անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկեն կատարվածը բացահայտելու համար, հատկապես՝ պետք է քննության առարկա դարձնել, թե արդյոք կատարվածը կապ ունի լրագրողական մասնագիտական գործունեության հետ։ Սա պետք է լինի քննության գլխավոր հարցերից մեկը»,– գրում է Թաթոյանը։

Նա նաև նշում է, որ ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքի հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո։

ՄԻՊ-ը Գևորգ Կոստանյանի հարցով պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմիններից

Լռեցնելու, վախեցնելու, ճնշելու փորձ. «Ժողովրդի» խմբագիրը` տակնուվրա եղած գրասենյակի մասին

«Լրագրողի մասնագիտական աշխատանքը պետք է լինի երաշխավորված։ Արդյունավետ ու սպառիչ քննությունն այս խնդրի լուծման կարևոր երաշխիքներից է»,– գրում է պաշտպանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 18-19-ի գիշերը ինչ–որ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ու ինչ–որ բան փնտրել այնտեղ։

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տակնուվրա է արված. իրավապահները դեպքի վայրում են

Վաղ առավոտյան անկոչ հյուրերի այցելությունից հետո խմբագրությունում ստեղծված խառնաշփոթը հայտնաբերել է թերթի խմբագիր Քնար Մանուկյանն ու ահազանգել իրավապահներին ու ՄԻՊ–ին։ Մանուկյանի կարծիքով` խմբագրություն մտնելն ու այն տակնուվրա անելն իրենց լռեցնելու, վախեցնելու և ճնշելու փորձ է։

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ Աբովյան 22 հասցեում գտնվող «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տակնուվրա է արվել։