Լռեցնելու, վախեցնելու, ճնշելու փորձ. «Ժողովրդի» խմբագիրը` տակնուվրա եղած գրասենյակի մասին

Քնար Մանուկյանը կասկածում է, որ անօրինական ձևով մտել են խմբագրություն ու խուզարկություն են արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը կարծում է, որ խմբագրություն մտնելն ու այն տակնուվրա անելը լռեցնելու, վախեցնելու և ճնշելու փորձեր են։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ Աբովյան 22 հասցեում գտնվող «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տակնուվրա է արվել։

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տակնուվրա է արված. իրավապահները դեպքի վայրում են

«Խմբագրությունից ոչինչ չեն տարել. կան այնպիսի իրեր, որ կարող էին տանել, բայց չեն տարել։ Փորձել են ինչ-որ բան փնտրել-գտնել` բացված են բոլորի դարակները, իմ սենյակը տակնուվրա է արված, սակայն ոչինչ չեն տարել։ Սա գողության փորձ չէ»,–ասաց նա։

Մանուկյանը կասկածում է, որ ոչ օրինական ձևով մտել են խմբագրություն ու խուզարկություն են արել։

Նշենք, որ «Մարտի 1»-ի գործով «Ժողովուրդը» հրապարակել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքը և ոչ միայն։ Դրանից հետո թերթի ներկայիս խմբագրին հարցաքննել էին։ Լրագրողների հետ զրույցում Քնար Մանուկյանը նշեց, որ օրերս կրկին իրեն կանչել են ՀՔԾ ու հարցաքննել։

«Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագիր, այժմ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ, որը նույնպես այցելել էր խմբագրություն, հայտնեց, որ մտահոգիչ է, որ լրագրողներն այս աստիճան թիրախավորված են։

Նոր մանրամասներ «Վստրեչի Ապերի» մտերիմի սպանությունից. սպանողի ինքնությունը հայտնի է

Նա տեղեկացրեց նաև, որ թերթի խմբագրի Քնար Մանուկյանի հեռախոսազրույցների վերծանումներն են կարծես հանել։

Այս պահին ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում է։