ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքը 2020 թվականին զգալիորեն կփոխվի։ Այս մասին ֆինանսների նախարարությունը հայտնեց հանրապետության պետական պարտքը ներկայացնելիս։
2020 թվականի վերջին կառավարության ընդհանուր պարտքը կազմել է 6,6 միլիարդ դրամ։ Երկրի տնտեսության աճը տեմպերով առաջ է ընկնելու պարտքից, այդ պատճառով 2020 թվականի վերջին պարտքի մակարդակը ՀՆԱ–ի հանդեպ կնվազի 1,4%–ով ու կկազմի 48,2%։ Պարտքի բեռի նվազեցման միտումը նախանշվում է որպես երկարաժամկետ միտում։ Մասնավորապես, 2019 թվականին թողարկված նոր եվրաբաժնետոմսերի նոր խմբաքանակը մոտ 80%–ով կծածկի 2020 թվականին նախանշված նախորդ եվրաբաժնետոմսերի ծախսը։
Ընդ որում` ի տարբերություն նախորդ տարիների, պակասուրդի զգալի մասը կֆինանսավորվի ներքին աղբյուրների հաշվին։ Ընդհանուր 159,3 միլիարդ դրամից 145 միլիարդը նախատեսված է մարել ներքին բաժնետոմսերի հաշվին, ու միայն 14,4 միլիարդ դրամը` արտաքին աղբյուրներից։ Համեմատության համար` 2018 թվականին ներքին ու արտաքին աղբյուրների հարաբերակցությունը պակասուրդի ֆինանսավորման հարցում կազմում էր 101 ու 131 միլիարդ դրամ։ Արտաքին աղբյուրների նման կտրուկ կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆինանսների նախարարությունը հետ է գնելու եվրաբաժնետոմսերի մեծ մասը։
Ինչ վերաբերում է վարկերին` ապա 2020 թվականին նախատեսվում է մոտ 360 միլիոն դոլար ներգրավել ու մոտ 233 միլիոն մարել։ Ամենաշատ վարկերը (117 միլիոն) ներգրավվելու է ճանապարհային շինարարության համար, 58 միլիոնը` էներգետիկայի համար, 51–ը` ոռոգման, 43 միլիոնը` կրթության ու սոցիալ ծրագրերի համար։
Պետական պարտքն առանց լրացուցիչ բեռի. ինչպե՞ս Հայաստանը կմարի այն 2019–ին
Առանձին ծրագրերից ամենախոշորը կլինի Ատոմակայանի հիմնանորոգումը` 31 միլիոն դոլար (270 միլիոն դոլարանոց վարկային ծրագրից)։ Վարկերի չբաշխված մնացորդը (որը գործարքով ամրագրված է, բայց դեռ վերցված չէ) կկազմի 940 միլիոն դոլար (KfW Գերմանական բանկի միջոցներից`31%, Ասիական զարգացման բանկից` 22%, Եվրասիական զարգացման բանկից` 17% ու Համաշխարհային բանկից`24%)։