ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի– Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 15–րդ ամենամյա մամուլի ասուլիսը համեմված էր զվարճալի երկխոսություններով, զավեշտալի պահերով ու սրամտություններով։
Ասուլիսի սկզբում Կամչատկայից մի լրագրող հարցրեց, թե ինչու Պուտինը վաղուց չի եղել Կամչատկայում, արդյո՞ք դա կապված չէ ավիատոմսերի բարձր գնի հետ։ Նախագահն իրեն չկորցրեց։ Նա ասաց, որ օգտվում է արտոնություններից, ինչն առաջացրեց դահլիճի ծիծաղը և բուռն ծափահարությունները։
«Բայց բանը նույնիսկ դա չէ։ Բանն այն է, որ առայժմ չի ստացվել։ Իհարկե, այնտեղ սուր հարցերը շատ են... Մենք միշտ զբաղվում ենք Կամչատկայով, դա մեզ համար կարևոր շրջան է», – նշեց նա։
Ինձ 10 րոպե տվեք
Պետերբուրգցի լրագրողը որոշեց աչքի ընկնել և 10 րոպեանոց հարցազրույց խնդրել ասուլիսից հետո։
«Մինչև հասնեք մեքենայի մոտ», – ասաց նա։
«Մամուլի ասուլիսից հետո ժամանակը կարող է լինել այս տարի կամ հաջորդ տարվա ընթացքում։ Մենք ձեզ հետ դեռ չենք որոշել, բայց սկզբունքորեն դա հնարավոր է»,–կատակել է Պուտինը։
«Չեմ ուզում երես առնել»
Հատկապես բարդ էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համար, որը համակարգում էր ասուլիսը։ Նա ստիպված էր զսպել համառ գործընկերներին, որոնք փորձում էին մի քանի հարց տալ։ Նրանցից մեկը` Սվետլանա Դրոբիշևան, մի քանի երկարաշունչ հարց–խնդրանքներից հետո հանկարծ հիշեց պրոֆեսիոնալ համերաշխության նորմերի մասին և անկեղծորեն խոստովանեց, որ չի ուզում «երես առնել»։
Պուտինը նպատակահարմար է համարել Չեչնիայից Վրաստան տանող ճանապարհի շինարարությունը
«Դուք արդեն արեցիք դա», – նկատեց Պեսկովը։
Ներկաներից մեկի ձեռքում թուղթ էր, որի վրա շուն էր նկարված և գրված էր «հաֆ–հաֆ»։ Հասկանալի չէ, թե ինչ էր ուզում դրանով ասել «փերֆորմանսի» հեղինակը։
Նախագահին նաև կոչ արեցին պաշտպանել կանանց։ Մասնավորապես, դեկտեմբերի 31–ը հանգստյան օր հայտարարել։ Սույն գաղափարի հեղինակը համոզմունք հայտնեց, որ կանայք շնորհակալություն կհայտնեն։
«Ցավում եմ, որ Խորհրդային միությունը չկա»
Պուտինին հարցրին` չի՞ ափսոսում, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ հաղթողների շարասյան մեջ չեն լինի նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների զինծառայողներ։ Նախագահի խոսքով` ինքը ցավում է, որ Խորհրդային միությունը չկա։
Հայրենական մեծ պատերազմի թեման զարգացում ստացավ նաև Լենինգրադի շրջափակման կոնտեքստում։ Պուտինը հայտարարեց. «Երբ ես լսում եմ, որ միգուցե լավ կլիներ, եթե Լենինգրադը հանձնեին, ես ուզում եմ ասել` «Դուք հիմա՞ր եք»։ Այդպես մտածողներն այսօր չէին լինի»։
Ընտրությունների հրավեր...
Լրագրող Ալեքսանդր Գամովը հարցրեց իշխանությունը փոխանցելու մասին։ «Վաղ թե ուշ հարկ կլինի գտնել իշխանությունը փոխանցելու բանաձև։ Չե՞ք ուզում մեզ էլ միացնել»։ Պուտինն ի պատասխան ենթադրեց. «Կարծում եմ` Դուք կարող էիք լինել թեկնածուներից մեկը»։
Գամովը հարցրեց` կարելի՞ է արդյոք Պուտինին համարել պատմական անձ։ ՌԴ առաջնորդն այդ հարցի պատասխանը թողեց «գալիք սերնդին»։
Պե՞տք է արդյոք Լենինի մարմինը դուրս բերել դամբարանից. Պուտինի պարզաբանումը
Տեղի ունեցան նաև հայկական թեմաների հետ կապված զավեշտալի դեպքեր։ Այսպես, դահլիճում երևացել է «Путин президент армян» (Պուտինը` հայերի նախագահ) գրությամբ պաստառ։
«Այդ մասին հազար ու մի հարց»
Հասցրեց փայլել հայկական ազգանունով մեկը` Վլադիմիր Վլադիմիրի Շահինջանյանը։ Նա հայտարարեց, որ դահլիճի կեսն իր աշակերտներն են։ Մի մասը սովորել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում, որտեղ դասավանդել է 35 տարի։ Ոմանք երեխա են ունեցել նրա մեթոդով։
«Բայց մեզ մոտ ընդամենը մեկ մեթոդ չկա՞», – հարցրեց Պուտինը։
«Ոչ»,–պատասխանեց Շահինջանյանը։ Պարզվեց, որ բազմամիլիոնանոց «տպաքանակով» հրատարակվել է լրագրողի «1000 ու 1 հարց այդ մասին» գիրքը։
«Եկեք թույլ չտանք». Սիմոնյանը Sputnik–ի լրագրողների համար դիմել է Էստոնիայի նախագահին
Պուտինի այսօրվա ասուլիսը տևեց 4 ժամ 18 րոպե, ավելի երկար, քան անցած տարի։ Այդ ընթացքում նա շփվեց մամուլի հետ 3 ժամ 43 րոպե։ Մամուլիսի ասուլիսին հավատարմագրվել էր 1 895 լրագրող։ ՌԴ նախագահին տվեցին ավելի քան 70 հարց։