«Բացահայտ անտաշություն». Կոսաչյովը` Sputnik Էստոնիայի շուրջ իրավիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը մեկնաբանել է Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական կողմը կպատասխանի Էստոնիայի իշխանությունների գործողություններին, որոնք վերջնագիր են ներկայացրել Sputnik Էստոնիայի աշխատակիցներին, ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը։

Ավելի վաղ Էստոնիայի իշխանությունները քրեական հետապնդմամբ են սպառնացել Sputnik Էստոնիայի աշխատակիցներին, եթե նրանք մինչև 2020թ.-ի հունվարի 1–ը չդադարեն աշխատել «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի համար։

Հայաստան մատակարարվող Սու–30ՍՄ կործանիչների առաջին լուսանկարները հայտնվել են համացանցում

«Մենք դա այդպես չենք թողնի։ Ես կուզեի ջերմ քաղաքական ողջույն փոխանցել էստոնական իշխանություններին և ասել, որ նրանք չափազանց տհաճ իրավիճակում են հայտնվել։ Սա սպառնալիք չէ։ Սա մեր համոզմունքն է` Sputnik Էստոնիայի աշխատանքը պետք է վերադարձնել իրավական շրջանակներ։ Այդ շրջանակները պետք է ապահովեն Էստոնիայի իշխանությունները», – ասել է Կոսաչյովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Ռուս խորհրդարանականներն այդ հարցն անպայման կբարձրացնեն միջազգային կառույցներում, օրինակ, ԵԽԽՎ–ում։

Կոսաչյովի կարծիքով` Էստոնիայի իշխանությունների գործողությունները Sputnik Էստոնիայի նկատմամբ երկրի օրենսդրության և միջազգային պարտավորությունների բացահայտ խախտում են։

Պե՞տք է արդյոք Լենինի մարմինը դուրս բերել դամբարանից. Պուտինի պարզաբանումը

«Քաղաքական տեսանկյունից դա բացահայտ անտաշություն է։ Դրանով փորձում են ցույց տալու, թե ով է տանտերը։ Էստոնացիները երբեք չէին համարձակվի գնալ նման ոչ իրավական գործողությունների, եթե նրանց արևմտյան իսկական տերերը թույլտվություն չտային։ Վստահ եմ, որ առանց ՆԱՏՕ–ի դաշնակիցների, ամենից առաջ ԱՄՆ–ի հետ համաձայնության, այդ իրավիճակը նման խայտառակ զարգացում չէր ստանա», – համոզված է խորհրդարանականը։

Նրա խոսքով` ՆԱՏՕ–ի և Եվրամիության ներկայացուցիչները աչք են փակելու Էստոնիայի իշխանությունների գործողությունների վրա։

Նշենք, որ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն էստոներենով կոչ է արել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին միջոցներ ձեռնարկել, որպեսզի լրագրողներին բանտ չնստեցնեն։