ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Այս մասին ասված է Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ այսօր տարածած հայտարարության մեջ, որով կոչ են արել կալանքից ազատել Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
«Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք»,–գրել են մշակույթի գործիչներն ու հավելել, որ իրենց մտահոգում է երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը:
«Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը:
Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»,–ասված է հայտարարության մեջ:
Նամակի տակ ստորագրել են`
Արթուր Գրիգորյան, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր,
Արմեն Մարտիրոսյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր,
Արտաշես Շահբազյան, գրող,
Ալլա Լևոնյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Անի Հակոբյան, թատերագետ,
Աշոտ Գևորգյան, դերասան, ռեժիսոր,
Ավետ Բարսեղյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, բանաստեղծ,
Ավո Խալաթյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, հաղորդավար,
Արամե, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,
Արման Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,
Արմինկա, երգչուհի,
Արսեն Գրիգորյան, երգիչ, դերասան,
Աշուղ Ոսկեհուր,
Անուշ Մազմանյան, պարուսույց,
Գայա Արզումանյան, երգչուհի,
Գայանե Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Գեղամ Մանուկյան, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, քաղաքական մեկնաբան,
Գոհար Գասպարյան, հեռուստահաղորդավարուհի,
Գուժ Մանուկյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,
Գրիշա Օհանյան, հնչյունային ռեժիսոր,
Էրիկ Կարապետյան, երգիչ,
Լիռա Քոչարյան, պրոդյուսեր, «Արցախի ձայներ»-ի հիմնադիր,
Լուիզա Ղամբարյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի,
Կարեն Գևորգյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար,
Կարեն Համբարձումյան, «Կարեն Սևակ» փրոդաքշն,
Կրիստինա Ավագիմյան, պարուսույց,
Հայկո, ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան, երգիչ,
Հարություն Հարությունյան, արձակագիր,
Հմայակ Ռոստոմյան, հնչյունային ռեժիսոր,
Հովհաննես Ներսեսյան, օպերային երգիչ և սարկավագ, ՀՀ նախագահի 2013թ-ի մրցանակակիր,
Հրաչ Քեշիշյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոդյուսեր,
Մանո Գրիգորյան, դերասանուհի, պարուհի
Մուշեղ Մաիլյան, գործիքավորող,
Նորայր Ամալյան, երաժիշտ, գործիքավորող,
Նունե Եսայան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Ռազմիկ Ամյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,
Ռազմիկ Դավոյան, բանաստեղծ,
Ռոբերտ Մարգարյան, երաժիշտ,
Սամվել Գրիգորյան, երգիչ, հաղորդավար,
Սարգիս Գրիգորյան, դերասան, հաղորդավար,
Սերգեյ Գրիգորյան, դերասան
Սյուզան Մարգարյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Սպարտակ Ղարաբաղցյան, լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ,
Սևակ Մելքոնյան, «Կարեն Սևակ» փրոդաքշն,
Վազգեն Ասատրյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Վահե Բեգոյան, երգիչ, խմբավար,
Վաչե Հովեյան, ալտահար, միջազգային մրցույթների դափնեկիր,
Վարդան Աճեմյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր,
Վարդուհի Ալեքսանյան, պարուսույց, հեռուստահաղորդավարուհի,
Վարշամ Գևորգյան, դերասան:
Ռոբերտ Քոչարյանին դուրս են գրել հիվանդանոցից. մեկնաբանություն «Իզմիրլյան» ԲԿ–ից