Պե՞տք է արդյոք Լենինի մարմինը դուրս բերել դամբարանից. Պուտինի պարզաբանումը

Ռուսաստանի նախագահն իր տարեվերջյան ասուլիսի ընթացքում խոսել է ռուսական պատմության ամենահակասական կերպարներից մեկի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Լենինի մարմինը չպետք է դուրս բերել դամբարանից այնքան ժամանակ, քանի դեռ երկրում կան մարդիկ, որոնց համար շատ թանկ են խորհրդային անցյալն ու Խորհրդային Միության ձեռքբերումները. դեկտեմբերի 19-ի ասուլիսում ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

«Կոմերսանտի» լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների խորհրդի նիստում Պուտինը մեղադրել է Լենինին հազարամյա պետության տապալման մեջ։ Ուստի, շարունակել է Կոլեսնիկովը, հնարավոր է` եկել է նրա մարմինը դամբարանից հանելու ժամանակը։
Պուտինը սկսել է նրանից, որ Լենինն ավելի շուտ հեղափոխական էր, քան պետական գործիչ։
«Ես խոսել եմ մեր հազարամյա պետության մասին, որը խիստ կենտրոնացած, միավորված պետություն է եղել։ Բայց ի՞նչ է արել Լենինը։ Նա առաջարկել է նույնիսկ ոչ թե ֆեդերացիա, այլ կոնֆեդերացիա։ Նրա որոշմամբ` էթնոսները կապված են եղել կոնկրետ տարածքների հետ և իրավունք ստացել դուրս գալ Խորհրդային Միությունից», – նշեց Պուտինը։
Բայց ՌԴ նախագահի խոսքով` տարածքներն այնպես են գծվել և մինչ օրս էլ այնպես են գծված, որ միշտ չէ, որ համապատասխանում են այդ ժողովուրդների բնակության վայրերին։ Հենց այդ պատճառով էլ առաջացել են ցավոտ կետեր։

Պուտինը պատմել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ջերմացման մասին. տեսանյութ

«Այդ կետերը կան ոչ միայն ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև, այլ նաև Ռուսաստանի ներսում։ Եթե հանկարծ մի վայրկյանով բաց թողնենք երկու հազար կետը, քիչ չի թվա», – ասել է նա։

«Նորմանդական» գագաթնաժողովը կայացավ. ի՞նչ կորոշի Զելենսկին

Ինչ վերաբերում է Լենինին, ապա այլ հարց է։ ՌԴ նախագահի կարծիքով` պետք չէ ձեռք տալ նրան, ամեն դեպքում այնքան ժամանակ, քանի դեռ բազմաթիվ մարդիկ կան, որոնք նրա հետ կապել են իրենց կյանքը, խորհրդային տարիների ձեռքբերումները։ Պուտինը կարծում է, որ պետք է ուղղակի առաջ գնալ և ակտիվորեն զարգանալ։