Իրավապահները գտել են ընտանիքներին, որոնց երեխաներին որդեգրել են. «Ժողովուրդ»

Իրավապահները նորածինների ապօրինի որդեգրման գործի շրջանակում առաջիկայում կմտնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Իրավապահները գտել են այն ընտանիքներին, որոնց երեխաներին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները. հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Երեխաների ապօրինի որդեգրման գործով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ

Ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով երեկ ձերբակալվեցին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:

«Իրավապահներն արձանագրել են, որ որդեգրվող երեխաների ընտանիքները ապրել են ծայրահեղ ծանր պայմաններում»,–գրում է թերթը։

«Կան ընտանիքներ, որոնք ուզել են երեխա որդեգրել, բայց ասել են՝ երեխաներ չկան». Բաթոյան

Ըստ օրաթերթի` իրավապահները սույն քրեական գործի շրջանակում առաջիկայում կմտնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ գործընթացում նախարարության աշխատակիցներ կան ներգրավված: Այսինքն՝ սլաքները ուղղվում են դեպի նախարարություն և նախկին նախարարներ։

Մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալված է

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակում, ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երեխայի առք ու վաճառքը), մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին:

Նախաքննությունը շարունակվում է: