Հիվանդանոցներն ստիպված կլինեն պայքարել պետպատվերի համար. կառավարությունը փոխում է կարգը

Պետական պատվերի շրջանակում ՀՀ–ում տրամադրվող բժշկական օգնության 3 ծառայություններ 2020թ–ի հունվարից կիրականացվեն նոր սկզբունքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Առողջապահության նախարարությունը վերանայում է պետպատվերի տրամադրման կարգը։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։ Ինչպես նախագծի քննարկման ժամանակ մեկնաբանեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր կարգը վերաբերելու է պետպատվերով մատուցվող երեք ծրագրերի։

Սա երեխայի ջնջխված մատների ռենտգեն նկարն է. Արսեն Թորոսյանը դիմել է ծնողներին

«Մեկը զինվորականներին ու նրանց ընտանիքներին մատուցով ծառայություններն են, մյուսը` սրտի անհետաձգելի, այսպես կոչված` Stent for life ծրագիրն է, որը բոլորին է հասանելի, և երրորդը` մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններն են։ Այսինքն` երեք ամենակարևոր ծրագրերը, որոնք փոփոխությունների սկիզբն են»,– ասաց նախարարը։

Ծրագրի փոփոխությունից հետո քաղաքացին ինքն է ընտրելու, թե որ բուժհաստատությունում է ցանկանում բուժօգնություն ստանալ, բուժհիմնարկն էլ պետությունից գումարը ստանալու է միայն համապատասխան օգնությունը փաստացի տրամադրելուց հետո։

Առաջարկված փոփոխությունը, վարչապետի խոսքով, կարևոր է ոչ միայն պետական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով, որպեսզի պետպատվերի գումարը տարվա կեսին չավարտվի ու մարդիկ ստիպված լինեն սպասել մինչև հաջորդ տարի, այլև քաղաքական ենթատեքստով։

Հիվանդ երեխայի հայրը գլխով հարվածել է բժշկին. նախարարը վրդովված է

«Երբ որ մենք այս համակարգը ամբողջությամբ կներդնենք, այն խոսակցությունները, թե ինչու այս հիվանդանոցին պետպատվեր տրվեց, մյուսին չտրվեց, ինչու այս մեկինն ավելցավեց, մեկինը` ոչ, իսպառ կվերանան։  Այլևս կառավարությունը չի որոշի, թե որ հիվանդանոցը պետպատվերից ինչքան գումար է ստանում»,– ասաց վարչապետը։

Աղետալի ծախսեր, կամ ինչու պետք է առողջապահական հարկը պարտադիր լինի

Փաշինյանը նաև շեշտեց, որ այս որոշումն ուղղված է նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելուն, քանի որ հիվանդանոցներն այսուհետ ստիպված կլինեն մրցակցել պետպատվեր համակարգից օգտվելու համար։

Հիշեցնենք` նախկինում պետպատվերի գումարը հիվանդանոցներին էր փոխանցվում տարեսկզբին, ապա դրա շրջանակում իրականցվում էր քաղաքացիների անվճար բուժումը։