Հայտնաբերվել է ոստիկանության 6-րդ վարչությունում ռումբի մասին կեղծ ահազանգ կատարողը

Կատարվում է նախաքննություն, որպեսզի պարզեն` ինչու է 34–ամյա քաղաքացին ռումբի մասին կեղծ ահազանգ ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի— Sputnik. Հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ տեղադրված լինելու մասին ՀՀ ոստիկանություն կեղծ ահազանգ կատարած անձը. հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Դիվանագետի մեքենայից գողություն կատարողին ոստիկանությունը հայտնաբերել է. տեսանյութ

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռ հունիսի 12–ին անհայտ անձը զանգել էր ոստիկանություն ու ասել, որ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց ռումբ է տեղադրված։

«Պարզվել է, որ կեղծ ահազանգը կատարողը Երևան քաղաքի բնակիչ է` 1985 թ. ծնված Կ.Ս.-ն: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում ռումբի մասին ահազանգ է հնչել. փրկարարները մեկնել են 6-րդ վարչություն

Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակիցներն ու կինոլոգիական խումբը տեղանքի զննության արդյունքում պայթուցիկ սարք չէին հայտնաբերվել։