Բաղդադին տվեցինք, անցանք. Հայաստանում ավելի շոգ է

Հայպետհիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ այսօր ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Իջևանում` +20։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանում օդի ջերմաստիճանը նորմայից այնքան բարձր է եղել, որ անգամ Գագիկ Սուրենյանն է զարմացել։ «Հայպետհիդրոմետ» ծառայության պետը Facebook-ի իր էջում գրառում է արել.

«Բաղդադին տվեցինք անցանք»,-գրել է Սուրենյանը։

Ըստ Սուրենյանի` ժամը 13։30-ի դրությամբ Բաղդատում գրանցվել է +18, Իջևանում +20, Կապանում +18, Դիլիջանում +16 աստիճան։

Սուրենյանի գրառմանը հաջորդել են օգտատերերի հումորային գրառումները։

««Մնաց Աֆրիկային կրենք», «Իջևանից խուրմա բերելու ժամանակն ա»»,- գրել են նրանք։

Նշենք, որ օրեր առաջ Սուրենյանը հայտնել էր, որ նորմայից բարձր ջերմաստիճան է սպասվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ Եվրոպայում, Ռուսաստանի Եվրոպական մասում, Փոքր Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում