ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Ռուսական «Իկար» ավիաընկերությունը Ղրիմից Երևան ամենօրյա չվերթեր կգործարկի:
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ընկերությունը Սիմֆերոպոլից Երևան շաբաթական յոթ անգամ կանոնավոր թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Ինչպես նաև շաբաթական երկու անգամ դեպի Հայաստանի մայրաքաղաք չվերթեր կիրականացվեն Ստավրոպոլից և Ուֆայից։
Հայաստանը բանակցություններ է վարում երկու լաստանավ գնելու ուղղությամբ. Մելքումյան
«Իկար» ավիաընկերությունը ստեղծվել է 1997 թվականի հուլիսին, Կրասնոյարսկում։ Մասնաճյուղեր ունի Մոսկվայում և Խաբարովսկում, ինչպես նաև ներկայացուցչություն չինական Գուանչժոու քաղաքում։
Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. ընկերությունն արդեն գրանցման հայտ է ներկայացրել