ՌԱԴԻՈ

Շահխաթունի. «Տանջվելով նիհարում են ոչ գրագետ տակտիկա օգտագործողները»

Սննդաբան Գայանե Շահխաթունին Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ամանորի սննդակարգին՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են արդյոք մարդիկ ունենալ իրենց երազած կառուցվածքը:
Sputnik
Շահխաթունի. «Տանջվելով նիհարում են ոչ գրագետ տակտիկա օգտագործողները»

Սննդաբանի կարծիքով՝  երազած մարմին ասվածը անհատական ընկալում է, սակայն 10-15 օրվա ընթացքում հնարավոր է քաշի 3-4 կգ անկում՝ կախված, թե ինչպիսի ֆիզիոլոգիական տվյալների հետ գործ ունենք:

Ինչպես տոնական օրերին քաշ չհավաքել. սննդաբանի խորհուրդները

«Եթե մարդը կշռում է 50 կգ, ապա նա, բնականաբար, չի կարողանա քաշ կորցնել, որովհետև մարմնում ավելորդ ճարպ չկա: Եթե ճարպի ավելորդ քանակը ձեռք է բերվել վերջին շրջանում` 4-6 ամիսների ընթացքում, ապա դրանից շատ հեշտ է ազատվել: Երբ սկսվում են քաշը նվազեցնելու առաջին փորձերը, առավելագույն քանակը մարդիկ կորցնում են հենց այդ ժամանակ»,- նշում է Գայանե Շահխաթունին:

Ընդ որում, սննդաբանի խոսքով, նիհարել ու տանջվել բառերը հակոտնյա են: Ավելի տեղին է նիհարել և հաճույք ստանալ տարբերակը:

«Ավել քաշն ինչ-որ ֆունկցիայի խախտում է, ավել քաշը հավաքած լրացուցիչ պաշարն է, որն օրգանիզմը չի հասցրել յուրացնել: Ճարպի ավել պաշարն ընդհանուր առմամբ առողջ երևույթ չէ, ինչը վկայում է այն մասին, որ եղել է նյութափոխանակության առավելագույն դադար կամ ֆիզիկական ակտիվության առավելագույն չափով պակաս: Նման դեպքերում օրգանիզը ենթարկվում է սթերսի ու հավաքում է լրացուցիչ պաշար»,- նշում է Գայանե Շահխաթունին:

Երևանյան մետրոն Ամանորին անակնկալ կմատուցի

Սննդաբանի դիտարկմամբ՝ նիհարելու գործընթացում մարդիկ սկսում են իրենց լավ զգալ, ավելի կայտառ են դառնում, եթե իհարկե ճիշտ են նիհարում: Տանջվելով նիհարում են ոչ գրագետ տակտիկա օգտագործողները: Մեզանում նոր է ներդրվում այն մշակույթը, որ քաշ գցել ցանկացողները որոշում են դիմել մասնագետի: Սա շատ կարևոր է, որովհետև սխալ նիհարելու կամ տանջվելով նիհարելու պարագայում կա ամբողջ օրգան համակարգին վնաս հասցնելու ռիսկ: