Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է, անհանգստանալու առանձնակի բան չկա: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ղեկավար Նարեկ Սահակյանը։
«Երեկ ուշ երեկոյան անվտանգության նկատառումով մոտ մեկ ժամով փակվել է միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Երթևեկությունն իրականացվել է շրջանցիկ ճանապարհով, սակայն գիշերը հանգիստ է անցել, և հիմա ճանապարհը բաց է»,- նշեց Նարեկ Սահակյանը:
Ադրբեջանական ԶՈւ-ն կրակում է Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթիի ուղղությամբ
Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ տուժածներ չկան, իրենք վնասներ չեն կրել, բնակչության շրջանում նույնպես խուճապ չկա:
Հիշեցնենք`երեկ` դեկտեմբերի 17–ին, ժամը 22:00-22:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր` դեկտեմբերի 18–ին, Facebook–ի իր էջում գրել էր, որ երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ։