Ռուսաստանը ցավում է, որ Ադրբեջանը չսատարեց Փաշինյանի հայտարարությանը. Կոսաչյով

Ադրբեջանն այդպես էլ չարձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը կարևոր էր ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ Ղարաբաղյան գործընթացի մյուս մասնակիցների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան հույս ունի, որ Բաքուն կսատարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի համար Ղարաբաղյան հակամարտության լուծման ընդունելի տարբերակ գտնելու մասին։

«Դրանք արհեստական խոսակցություններ են». Նաղդալյանը` Ղարաբաղի համայնքների շփման մասին

Այս մասին ասաց ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ ճեպազրույցի ժամանակ։

«Նման հակամարտությունների (Հարավային Կովկասում – խմբ.) լուծումները չեն կարող ուժային տարբերակ ունենալ, այն պետք է քաղաքական լինի», – ասաց Կոսաչյովը։

Կողմերը կարևորել են Փաշինյանի` վերջերս հնչեցրած հայտարարությունը։

Ղարաբաղի հարցի «կարմիր գծերը» չեն բացառում փոխըմբռնման հասնելու հնարավորությունը. Զախարովա

«Ռուսական կողմը ցավում է, որ ադրբեջանական կողմը դեռ նման բովանդակությամբ պատասխան հայտարարություն չի արել։ Հուսով ենք` նման հայտարարություններ անպայման կհնչեն, այն կարևոր է հակամարտության կարգավորման տեսակետից», – ասաց Կոսաչյովը։

Մինասյան. «Բանակցային թիմի փոփոխությունը որոշ չափով ազդել է գործընթացի տրամաբանության վրա»

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Երևանի, Ստեփանակերտի ու Բաքվի համար։