Նիկոլ Փաշինյանը մեկնում է ՌԴ, փոխվարչապետ Ավինյանը հետ է կանչվել արձակուրդից

Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կմեկնի դեկտեմբերի 18-ին` հատուկ չվերթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին, Ռուսաստանի Դաշնությունում (Սանկտ Պետերբուրգ) կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը. Փաշինյանը պատմեց` ինչ են խոսում իր սենյակում

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը, Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը ՌԴ կմեկնի դեկտեմբերի 18-ին` հատուկ չվերթով։

Վարչապետի բացակայության ընթացքում նրա պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն այդ նպատակով, վարչապետի որոշմամբ հետ է կանչվել արձակուրդից։

Իսկ Փաշինյանի հետ պատվիրակության կազմում ընդգրկել են նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, ՊԵԿ փոխնախագահ Միքայել Փաշայանը և այլոք։