ՆԱՏՕ–ն պատրաստվում է լայնածավալ հակամարտության. Ռուսաստանի գլխավոր շտաբ

Գեներալ Վալերի Գերասիմովը կարծում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունները միայն ավելացնում են լարվածությունը` նվազեցնելով Ռուսաստանի ու ՆԱՏՕ–ի շփման գծում անվտանգության մակարդակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ–ի ինտենսիվ զորավարժությունների սցենարները վկայում են այն մասին, որ դաշինքը նպատակաուղղված պատրաստվում է լայնամասշտաբ ռազմական հակամարտության։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, նրա խոսքերը մեջբերում է «Կրասնայա զվեզդա» թերթը։

ՆԱՏՕ–ն ավելացնում է պաշտպանությանն ուղղված ծախսերը. ՌԴ–ն կմասնակցի՞ մրցավազքին

Ուզում են հա՛մ երկխոսել Մոսկվայի հետ, հա՛մ զսպել. ՆԱՏՕ–ն նոր քաղաքականություն է որդեգրել

Գերասիմովը երեկ` դեկտեմբերի 17–ին, արտասահմանյան պետությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում հիշեցրել է, որ Բրյուսելի դոկտրինային փաստաթղթերում Ռուսաստանը համարվում է հակառակորդ, իսկ ՆԱՏՕ–ի դեկտեմբերյան գագաթնաժողովի ընթացքում հայտարարվել է, որ ուժերն «արևելյան թև» նետելու օպերատիվությունը զգալիորեն աճել է։

Հոբելյան` մեռած ուղեղով. արդյո՞ք Ռուսաստանը կշահի ՆԱՏՕ–ի խժդժություններից

Գերասիմովի խոսքով` 2016թ.–ից ՆԱՏՕ–ի անդամները 130 միլիարդ դոլարով ավելացրել են պաշտպանության ոլորտի ծախսերը, իսկ մինչև 2024թ.–ը նախատեսվում է մեծացնել այդ ցուցանիշը 400 միլիարդ դոլարով։

«Շարունակվում է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության բաղադրիչները Եվրոպայում տեղակայելու աշխատանքը։ Բալթիայի երկրներում և Լեհաստանում, Սև և Բալթիկ ծովերի ջրային տարածություններում ուժեղանում է ռազմական ակտիվությունը, ավելանում դաշինքի զորավարժությունների ինտենսիվությունը։ Դրանց սցենարները ցույց են տալիս, որ դաշինքը նպատակաուղղված պատրաստվում է լայնամասշտաբ ռազմական հակամարտության»,–հավելել է Գերասիմովը։

Գլխավոր շտաբի պետը համոզմունք է հայտնել, որ դաշինքի հետ պետք է շարունակել երկխոսությունը` վտանգավոր ռազմական միջադեպերի առաջացման ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Նա հիշեցրեց, որ ՆԱՏՕ–ի ակտիվությունը զարգացնելու ֆոնին արևմտյան դաշնակիցները միաժամանակ առաջ են մղում դրույթ` այսպես կոչված «ռուսական ռազմական սպառնալիքի մասին»։

ՆԱՏՕ–ի փլուզում. կկարողանա՞ արդյոք դաշինքը պահպանել միասնությունը

«Ռուսաստանի ցանկացած քայլ, որն ուղղված է իր ռազմական անվտանգությունն ապահովելուն, բանակի և նավատորմի շինարարության ուղղությամբ անցկացվող ցանկացած պլանային միջոցառում, յուրաքանչյուր զորավարժություն Արևմուտքի և ֆեյքային ԶԼՄ–ների կողմից միանշանակ ներկայացվում է որպես «սպառնալիք աշխարհին»», –նշել է Գերասիմովը։

Գերասիմովի խոսքով` ռազմական ոլորտում վտանգավոր միջադեպերի ռիսկերի նվազումը պետք է մնա Ռուսաստանի, ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի միջև երկխոսության կարևորագույն ուղղությունը։ Անհրաժեշտ է վերսկսել Ռուսաստան – ՆԱՏՕ գործակցությունը` կուտակված խնդիրները լուծելու նպատակով։

Ինչո՞ւ են Ռուսաստանը սպառնալիք համարում ՆԱՏՕ–ի համար. պարզաբանում է փորձագետը

Հիշեցնենք`դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ի մոտենալը Ռուսաստանի սահմաններին` սպառնալիք է երկրի անվտանգությանը։ Նա նաև նշել է, որ անցած տարիների քարացած կարծրատիպերը չեն կարող լավ գործիք լինել արդյունավետ որոշումներ փնտրելու և ընդունելու համար։