Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որտեղ, մասնավորապես, նշել էր, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում, որի ժամանակ նրա լիազորությունները կատարել է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը, սակայն քաղաքապետի որոշմամբ` Սարգսյանը նոյեմբերի 5-ից 13-ը գործուղվել է արտասահման։ Հրաչյա Սարգսյանին փոխարինել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։ Վերջինս հիշյալ ժամանակահատվածում ավելի քան 7 տասնյակ փաստաթուղթ է ստորագրել` չունենալով այդ լիազորությունները։
Սկանդալային հայտարարությունից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում քննարկում են Խաժակյանի գործունեությունը դադարեցնելու հարցը։
Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ կար հետևողական աշխատանք ընդդիմադիր համարվող ուժի կամ ուժերի կողմից: Ընդ որում՝ հասցվում էին բավականին ուժեղ և ազդեցիկ հարվածներ, ինչը ստեղծում էր որոշակի նյարդային իրավիճակ:
Իսկ այն, ինչ կատարվեց ավագանու վերջին նիստում, քաղտեխնոլոգի համոզմամբ, «Լուսավոր Հայաստանի» կողմից սև PR էր, որն ուղղվեց իր դեմ, որովհետև անկախ նրանից, թե ինչ մոտիվացիայով են իրենք փորձում դուրս գալ քաղաքապետարանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից, այնուամենայնիվ, շատ կարևոր է, թե ինչպես է դա ընկալվում:
Երևանցիների արկածները տրանսպորտում` խոնարհված, կքանստած, իրար վրա հենված. տեսանյութ
«Քայլն ընկալվում է որպես նահանջ դիրքերից: Ռուսական ասացվածքի համաձայն՝ այն լավ ական է վատ խաղի պարագայում: Իսկ պարտադրված պահանջ է, թե ցենզուրայի հաստատման փորձ, դա արդեն այլ հարց է»,- նշում է քաղտեխնոլոգը:
«Եթե այսօր հարցնեն` Սամվել Ալեքսանյանը Երևանին նվիրե՞լ է մեքենաներ, կասեմ` ոչ». Մարության
Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ այս պայմաններում խոսել հատուկ PR-ի մասին, որն այս կամ այն գործչի վարկանիշը կբարձրացնի կամ կիջեցնի, տեղին չէ: Դա ուղղակի սև PR էր, որն ուղղվեց հենց կիրառողների դեմ: Այդուհանդերձ, Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ իշխանության մեջ կան քաղաքական հոսանքներ, որոնք իսկապես կարող են Հայկ Մարությանի դեմ իրականացնել որոշակի գործողություններ: Բացի դրանից, կա նաև քաղհասարակության ներկայացուցիչների թևը, որը բավականին խիստ ու քննադատաբար է վերաբերվում Երևանի քաղաքապետին: