ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ուկրաինայի նախագահի` Բաքվում արած հայտարարությանը

Աննա Նաղդալյանը պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Բաքվում արած հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում` ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Մոսկվան կսատարի Երևանի և Բաքվի միջև պահվող անձանց հնարավոր փոխանակմանը. Զախարովա

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17–ին Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան և Ադրբեջանն աջակցում են իրար «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»:

Ռուսաստանը ցավում է, որ Ադրբեջանը չսատարեց Փաշինյանի հայտարարությանը. Կոսաչյով

«Այդ հանձնառությունը վերահաստատվել է նաև Ուկրաինայի կողմից՝ ԵԱՀԿ-ում վերջինիս նախագահության ընթացքում»,–Զելենսկուն հիշեցրել է Նաղդալյանը:

Նա հավելել է, որ հայկական կողմը մշտապես հետամուտ է լինելու ԵԱՀԿ հանձնառությունների կատարմանը: