«Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարը Երևանում անցկացվեց դեկտեմբերի 14-18-ը։ Այս մրցաշարի արդյունքով կձևավորվի բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Տոկիո-2020-ի վարկանիշային մրցաշարերին։
Հայ բռնցքամարտիկները մեդալներով են վերադառնում «Նավթային երկրների աշխարհի գավաթից»
Մրցաշարը անցկացվում է առաջին անգամ, նրան մասնակցում էին 75 մարզիկ Հայաստանի տարբեր մարզերից։ 8 քաշային կարգերի եզրափակիչներից երկուսը ավարտվեցին ժամանակից շուտ՝ տեխնիկական նոկաուտով։