Ինքնասպանություն Երևանում. տղամարդը կախվել է գազատար խողովակից

52–ամյա տղամարդը կախվել է իր տան խոհանոցում։ ԱԻՆ–ի մասնագետը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել հարազատներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Երևանի բնակարաններից մեկում գազատար խողովակից կախվելու միջոցով 52–ամյա մի տղամարդ է ինքնասպանություն գործել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ինքնասպանության հակառակ կողմը. խոսե՞լ, թե՞ լռել կատարվածի մասին

Տղամարդն ինքնասպան է եղել տարեդարձից մի քանի օր անց. ողբերգական դեպք Ջերմուկում

«Դեկտեմբերի 17-ին, ժամը 21:55-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի բնակարաններից մեկում կախված քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բնակարանի խոհանոցում հայտնաբերվել է 1967 թ. ծնված Արմենակ Ն.-ի դին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դին տեղի ուժերով իջեցրել են:

Երևանում մայրը կանխել է 30–ամյա որդու ինքնասպանության փորձը

ԱԻՆ–ի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մահացածի հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: