Հայաստանում առաջին պլանետարիումը կբացվի. կցուցադրվեն ֆիլմեր տիեզերքի և մոլորակների մասին

Երևանում բացվող պլանետարիումում կանցկացվեն նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. 2020թ.–ի հունվարի 1-ին Երևանի Անգլիական այգում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը։ Այս մասին հայտնում են ծրագրի կազմակերպիչները։

Ռուսաստանում բացվել է աշխարհի ամենամեծ պլանետարիումը

Հայաստանում առաջին պլանետարիումը կբացվի. կցուցադրվեն ֆիլմեր տիեզերքի և մոլորակների մասին

Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին:

«Շատ կարևոր է երեխաների շրջանում զարգացնել ձգտումը դեպի տեխնիկական մասնագիտությունները, որպեսզի մեր երկրում ավելի շատ ճարտարագետներ լինեն, որոնք կնպաստեն ՀՀ–ի ապագա զարգացմանը։ Պլանետարիում հիանալի կրթական ծրագիրը բաղկացած է Եվրոպական տիեզերական հասարակության (ESO) և «Պլանետարիում 1» կինոստուդիայում ստեղծված ֆիլմերից»,–ասել է պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանը։

Կաթսաներ, գնդակներ ու լուսամփոփներ. ինչպես է թոշակառուն պլանետարիում կառուցել

Նախագիծը ստեղծել է Սանկտ Պետերբուրգի «Պլանետարիում 1» թիմը (գմբեթի տրամագծի առումով ամենամեծը աշխարհում)։ Այն կունենա 14 մ տրամագծով էկրան և կտեղավորի մինչև 50 մարդ:

Հանդիսատեսի տեղակայումը կլինի հարմարավետ պարկերի վրա, այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին: Պլանետարիումում կանցկացվեն նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ, ինչպես նաև պաշտոնական միջոցառումներ և ներկայացումներ: