Գորիսում գազի արտահոսքի պատճառով 27-ամյա երիտասարդ է մահացել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Գորիսում գազի արտահոսք պատճառով 27-ամյա երիտասարդ է մահացել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 18-ին, ժամը 18:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում քաղաքացին ուշագնաց է եղել:

Երեխաների ապօրինի որդեգրման գործով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտաահոսք. պատշգամբում  հայտնաբերվել է Արթուր Ա.-ի (ծնված 1992 թ.) դին:

Ողբերգական վթար Տավուշի մարզում. Opel-ի 51- ամյա վարորդը տեղում մահացել է