«Գոլդեն Փելեսի» աճուրդը չի կայանա. չի բացառվում, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «ՀԺ»

Ներդրողներն արձագանքել են, որ «Գոլդեն Փելեսի» գինը բարձր է, և չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը չի կայանա. բացառված չէ, որ պետությունը շահագործի հյուրանոցը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությա՞նն է փոխանցվել. Ծաղկաձորի քաղաքապետի պարզաբանումը

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը «ՀԺ»–ի հետ զրույցում հայտնել է, որ հյուրանոցի աճուրդին մասնակցելու համար որևէ հայտ չի ներկայացվել: 

«Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կամ չեն հասցրել հայտ ներկայացնել կամ մտափոխվել են: Հաջորդ աճուրդի ժամանակ արդեն մեկնարկային արժեքը (7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ) պետք է 5 տոկոսով նվազի, սակայն դեռ օր որոշված չէ»,–ասել է Բաբայանը:

Հարցին, թե ինչո՞ւ գնորդ չհայտնվեց, Բաբայանը պատասխանել է, որ որոշ ներդրողներից արձագանք են ստացել, որ հաշվարկը չի արդարացնում, այսինքն` գինը բարձր է և չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել:

Մաքսայինի նախկին պետի հյուրանոցն աճուրդի կհանվի. մեկնարկային գինն արդեն սահմանված է

«Գոլդեն Փելեսը» աճուրդի կհանվի 7 մլրդ 526 մլն դրամով. հայտնի է աճուրդի օրը

«ՀԺ»–ին Բաբայանը հայտնել է նաև, որ եթե ևս մեկ աճուրդ էլ չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի, և հավատարմագրային կառավարման հանձնվի հյուրանոցը:

Հիշեցնենք, որ հյուրանոցը պատկանում էր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին։

2018թ.–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` Արմեն Ավետիսյանի կողմից փողերի լվացման փաստով։ Ըստ մեղադրանքի` Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրև արտասահմանյան ներդրում։

«Գոլդեն Փելես» հյուրանոցը մինչև տարեվերջ կա՛մ կվաճառվի, կա՛մ աճուրդի կհանվի. Բաբայան

Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, օրինակ, վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը։