«Գազպրոմ Արմենիան» կոնկրետացրել է իր 5 տարվա ներդրումները

Կշարունակվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի, գազատրանսպորտային համակարգի ընդլայնումը։ Բացի դրանից, ընկերությունն իր ավտոպարկը բենզինից կտեղափոխի գազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. «Գազպրոմ Արմենիայի» 2020-2024թթ–ի ներդրումայի ծրագիրը կկազմի 60,8 միլիարդ դրամ։ Ծրագիրն այսօր` դեկտեմբերի 18–ին, հաստատվել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։

Իրանական գազը պետք է առնվազն 10 տոկոսով էժան լինի ռուսականից. «Գազպրոմ Արմենիա»

Մասնավորապես, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայման մեջ կներդրվի 36,8 միլիարդ դրամ, գազատրանսպորտային համակարգի ընդլայնման մեջ` 12,6 միլիարդ դրամ, նոր բաժանորդներ միացնելու մեջ` 2,4 միլիարդ դրամ, այլ ուղղություններով ներդրումների մեջ` մոտ 6,4 միլիարդ դրամ։

«Գազպրոմ Արմենիան» վաճառում է իր ընկերություններից մեկի գույքը. հայտնի է գնորդը

Վերջինները ներառում են վթարային փականների փոխարինում, հակահրդեհային սարքավորումների գնում, ինչպես նաև ավտոպարկի վերազինում. բենզինի բաքերի փոխարեն մեքենաների վրա կտեղադրեն գազի բալոններ։ Այսպիսով, «Գազպրոմի» մեքենաները կօգտագործեն սեփական վառելիքը։ Նախատեսվում է վերազինել մոտ հարյուր մեքենա։

«Գազպրոմ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիային» է պատկանում Հայաստանի գազատրանսպորտային ցանցը։ Այն աշխատում է Հայաստանի ՀԾԿՀ սահմանած կանոններով։