Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայաստան- ԵՄ համաձայնագրի վավերացումը թույլատրող օրենք

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում բոլոր սենատորներներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի Սենատը քիչ առաջ ընդունեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի վավերացումը թույլատրող օրենքը:

Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը և շնորհակալություն հայտնում բոլոր սենատորներներին:

Նշենք, որ մինչ այժմ ՀՀ—ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել է 16 երկիր։

Խոսքը 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված պայմանագրի մասին է։ 2018-ի ապրիլի 11-ին ԱԺ-ն միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։