Եվրամիությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում պատրաստ չէ իրավահավասարության. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Եվրոպայի հարևանները» խորագրով հոդված է գրել, որում վերլուծել է Ռուսաստան–Եվրամիություն հարաբերությունների ներկայիս մակարդակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը և Եվրամիությունը շարունակում են մնալ կարևոր առևտրատնտեսական գործընկերներ և խոշորագույն հարևաններ, որոնք կարող են ընդհանուր պատասխանատվություն կրել Եվրասիայի այս մասում խաղաղություն, բարգավաճում և անվտանգություն հաստատելու համար, սակայն Եվրամիությունը պատրաստ չէ իրավահավասար հարաբերությունների: Այս մասին «Ռոսիյսկայա գազետայում» հրապարակված` «Եվրոպայի հարևանները» խորագրով իր հոդվածում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Նախարարի խոսքով` Բրյուսելում փորձում են Եվրոպան արհեստականորեն բաժանել «իսկական» և մնացած մասերի։

«Բրյուսելի բառապաշարով` «Եվրոպա» եզրույթը վերջնականապես դարձել է «Եվրոպական միության» հոմանիշ։ Այնպես է մատուցվում, ասես կա «իսկական» Եվրոպա` ԵՄ անդամները, իսկ մայրցամաքի մնացած երկրները դեռ պետք է վաստակեն «եվրոպացիների բարձր կոչումը»։ Դրանով հանդերձ, փորձում են կրկին արհեստականորեն բաժանել մայրցամաքը, խեղաթյուրելով թե՛ աշխարհագրությունը, թե՛ պատմությունը»,–գրել է Լավրովը։

Նա վստահ է, որ դա չափազանց արատավոր մոտեցում է և օգուտ չի բերում եվրաինտեգրման նախագծին։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանն աշխարհագրական, պատմական, տնտեսական և մշակութային առումներով եղել է և կլինի Եվրոպայի անքակտելի մասը։

ՆԱՏՕ–ն պատրաստվում է լայնածավալ հակամարտության. Ռուսաստանի գլխավոր շտաբ

Թրամփը սպառնացել է Եվրամիությանը առևտրային տուրքերով

«Ունենալով յուրօրինակ ինքնություն, որով մենք հիրավի հպարտանում ենք, մենք եվրոպական տարածքի ու քաղաքակրթության մաս ենք։ Դարեր շարունակ Ռուսաստանն իր ավանդն է ունեցել դրա ընդլայնման մեջ, ընդհուպ` մինչև Խաղաղ օվկիանոս»,–նշել է Լավրովը։

Նրա կարծիքով` ԵՄ–ում հերթական ինստիտուցիոնալ փուլի սկիզբը հնարավորություն է բացում Ռուսաստանի հետ հարաբերություններում «նոր մեկնարկի» համար։

Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել Հայաստանի աջակցությունը բարեփոխումների հարցում. Տուսկ

«Դա առնվազն լրջորեն մտածելու առիթ է տալիս` ով ենք մենք միմյանց համար սրընթաց փոխվող աշխարհում», – կարծում է նախարարը։

Նրա խոսքով` Մոսկվան բաց է Եվրամիության հետ փոխշահավետ, իրավահավասար և գործնական համագործակցության համար` դաշնակիցների և Եվրասիայում բոլոր գործընկերների հետ շահերի հետ ներդաշնակության մեջ։

«Միայն այդպես կարելի է կառուցել երկարաժամկետ հարաբերությունների կենսունակ մոդել, որը համապատասխանում է ամբողջ եվրասիական մայրցամաքի երկրների ու ժողովուրդների շահերին ու սպասումներին», – եզրափակել է Լավրովը։