ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Բաղանիս, Կոթի և Ոսկեպար գյուղերում գիշերը խաղաղ չի եղել. ի՞նչ վնասներ են կրել
Հայտնել էինք, որ երեկ երեկոյան Հովհաննիսյանն իր գրառմամբ տեղեկացրել էր, որ երեկ ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ:
«ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ»,–գրել է Հովհաննիսյանը։
Քանի՞ կրակոց է Ադրբեջանն արձակել 7 օրում. ՊՆ–ն հերթական ամփոփագիրն է հրապարակել
Նա հայտնում է նաև, որ, բարեբախտաբար, հայկական բանակը կորուստներ չի կրել։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հովհաննիսյանը նշել էր, որ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել էր կրակը: Համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որում պարզ լսվում են գրեթե չդադարող կրակոցները։
Նշենք, որ Տավուշում սահմանային իրավիճակի մասին Facebook–ի իր էջում այսօր գրառում է արել նաև Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։ Նա լուսանկար է տեղադրել գյուղից ու կից գրել, որ Բաղանիսում «արշալույսները խաղաղ են»։