Հայկական վարորդական վկայականների հարցը Ռուսաստանում մոռացության չի մատնվել. Կոսաչյով

Ռուսաստանը գիտակցում է այդ հարցի կարևորությունը Հայաստանի բազում քաղաքացիների համար ու հայ ընկերների հետ աշխատում է փոխշահավետ լուծում գտնելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցի լուծումը կբավարարի երկու կողմերին։  Այս մասին ասաց ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

Ռուսաստանը ցավում է, որ Ադրբեջանը չսատարեց Փաշինյանի հայտարարությանը. Կոսաչյով

«Իհարկե, հարցը պետք է իր լուծումն ունենա, այն կապված է Ռուսաստանում աշխատող մեծ թվով մարդկանց հետ։ Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ դա կապված է նաև ուղևորափոխադրումների անվտանգությանը առնչվող որոշակի պահանջների հետ», – ասաց Կոսաչյովը։

Նրա խոսքով` այստեղ կարևոր է և՛ համապատասխան մակարդակով լեզվի իմացությունը, և՛ ճանապարհատրանսպորտային կանոնների պատշաճ իմացությունը, և՛ Ռուսաստանում ավտոտրանսպորտ վարելու յուրահատկությունները։ Դրանք ամեն երկրում տարբեր են։

«Այս հարցը մոռացության չի մատնվել։ Մենք հասկանում ենք դրա կարևորությունը, վստահ եմ, որ ի վերջո, լուծում կգտնվի։ Այն պետք է բավարար լինի երկու կողմերի համար», – նշեց Կոսաչյովը։

Կոսաչյով. Ֆրանսիայի պատգամավորների այցը Ղրիմ դիվանագիտական առաջընթաց քայլ է

Նա նշեց, որ այդ հարցով մեծ մասամբ զբաղվում է երկկողմ խորհրդարանական հանձնաժողովը, որը նոյեմբերի սկզբին հավաքվել էր Գյումրիում։ Պատգամավորներն ակտիվորեն զբաղվում են դրանով։

Ավելի վաղ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան չի բացառել Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների համար վարորդական իրավունքի վկայականները հաստատելու համար առանձին քննություն սահմանելը։

ԵՏՀ–ն ՌԴ–ում հայկական վարորդական իրավունքը ճանաչելու համաձայնագիր է պատրաստում

Ըստ ՌԴ օրենսդրության, աշխատանքի ընդունվելիս վավերական են միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի, այդ պատճառով Ռուսաստանում վճարովի աշխատանքի համար ճանաչվում են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների վարորդական իրավունքները, բացի Հայաստանից։