Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագիրը կնպաստի մեր երկրում զբոսաշրջության աճին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչ, գործարար Սամսոն Գրիգորյանը։
«Քանի որ Չինաստանն ունի հսկայական բնակչություն, հետևաբար, ի հաշիվ չինացիների այցելությունների կունենանք զբոսաշրջության զգալի աճ: Մեր արտգործնախարարությունն ու դեսպանատունը որոշակի քայլեր ունեն անելու, որպեսզի զբոսաշրջության և ներդրումների առումով Հայաստանն ավելի գրավիչ դարձնեն»,- նշեց գործարարը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ստորագրեց երկու երկրների կառավարությունների միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Գրիգորյանի կարծիքով՝ համաձայնագիրը միանգամայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի և ՀՀ քաղաքացիների համար:
Նրա դիտարկմամբ՝ հայ գործարարները մուտք գործելով չինական շուկա, այդ երկրին շատ բան կարող են առաջարկել՝ սկսած գյուղմթերքից, վերջացրած խմելու ջրով: Չինաստանում մեծ պահանջարկ ունեն նաև ալկոհոլային խմիչքները:
Վայրկյանը մեկ` նոր սմարթֆոն․ չինական ընկերությունը նոր գործարան է բացում
Խոսելով միգրանտների տեղաշարժերի մասին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ Չինաստանում մեր երկրից մեկնած շատ միգրանտներ կան: Մասնավորապես, դպրոցներում և մանկապարտեզներում մեր հայրենակիցներից շատերը անգլերեն են դասավանդում:
Չինական կողմի հետ ՀՀ կառավարությունը բանակցում է նոր պղնձաձուլարանի կառուցման շուրջ
«Թյուր կարծիք է կազմվել, որ Հայաստանում աշխատատեղեր չկան, մինչդեռ չինացիների համար կա ոչ թե աշխատատեղերի, այլ աշխատուժի խնդիր»,- ասաց գործարարը:
Գրիգորյանը չբացառեց, օրինակ` Երևանում «Չայնա թաունի»՝ չինական թաղամասի ստեղծման հնարավորությունը և ասաց, որ դրանից մեր մայրաքաղաքը վնաս չի կրի ու վատ հետևանքներ չեն լինի: