ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Մարիամ Փաշինյանի համար նոր փոխադրամիջոց ձեռք չի բերվել, ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Փաշինյանի ավագ դստեր համար նոր ամենագնաց գնելու մասին լուրը։ Ավելի վաղ այս մասին գրել էր Politik.am-ը` նշելով, որ 27 հազար դոլար արժողությամբ մեքենան Մարիամ Փաշինյանն ընտրել է անձամբ, և այն գնվել է պետական պահպանության ծառայության միջոցներով։
«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Մարիամ Փաշինյանի համար որևէ փոխադրամիջոց ձեռք չի բերվել: Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»: Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությունն ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով իր ռեսուրսների շրջանակում»,–ասել է Կարապետյանը:
«Տարեդարձ է այսօր». որտե՞ղ է իր ծննդյան օրը նշում Մարիամ Փաշինյանը. տեսանյութ
Կարապետյանի խոսքով` նման դեպքերում անհրաժեշտության դեպքում պետական պահպանության ծառայությունն օրինական կարգով կարող է ձեռք բերել նաև տրանսպորտային միջոցներ:
«Արա, էս ի՞նչ էր։ Հասե՜ք, փրկեք...». Փաշինյանն արձագանքել է կնոջ անպատասխան հարցազրույցին