ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանն ազատ է արձակվել

Տոնոյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ազատ է արձակվել։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ հաստատեցին ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։ «Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի կալանքի որոշումը»,–ասացին ՀՔԾ–ից։

Գազալցակայաններում չարաշահումների փաստերով հարուցվել է 31 քրեական գործ

Հիշեցնենք` նոյեմբերի 21–ին Տոնոյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (հակամրցակցային գործունեությունը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)Տոնոյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը։

Մելիքյան. «Պետական մարմիններն ուզում են ընդլայնել գաղտնիք ունեցող տեղեկությունների ցանկը»

Նա կատարել է նաև նպատակաուղղված գործողություններ ընկերություններից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ։ Այդ կերպ Տոնոյանը, ըստ ՀՔԾ–ի, ապահովել է 2-րդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստել վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն։ Այս ամենի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:Արթուր Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: