ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Երեկ գիշեր Ապարանի հիվանդանոցում հոսպիտալացվել են երեք անչափահաս երեխաներ` 1 տղա, 2 աղջիկ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` հոսպիտալացվածները նույն ընտանիքի երեխաներ են, բուժհաստատություն են տեղափոխվել Ապարանի` իրենց տնից։ Ըստ շրջանառվող լուրերի՝ երեխաների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, քանի որ գազի կաթսայից գազ է արտահոսել։ Նշենք, որ երեխաները դպրոցահասակ են։
Շմոլ գազից թունավորման հերթական դեպքը. երիտասարդ կինն ու իր երեխաները հիվանդանոցում են
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողներ։ Նրանք պարզում են կատարվածի մանրամասները։
Հիշեցնենք, որ երեկ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Տավուշի մարզում երիտասարդ ամուսիններ են մահացել մշոլ գազի արտահոսքից։