ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram- ի իր էջում հրապարակել է լուսանկար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի և Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
Զլատան Իբրահիմովիչը ոտքի մեկ հարվածով բացել է շիշը. տեսանյութ
«Դեմ առ դեմ Պոգբայի հետ»,–գրել է նա։ Լուսանկարը ծիծաղելի է ստացվել Հարությունյանի մեկնաբանության ֆոնին։
Լուսանկարում երևում է երկու մարզիկների հասակների ահռելի տարբերությունը։ Ցածրահասակ Միհրանը ներքևից է նայում Պոգբային, և երկուսն էլ ծիծաղում են։
Հիշեցնենք` հայ մարզիկն ավելի վաղ հայտարարել էր, որ վերադառնում է ըմբշամարտ և մտադիր է 2020 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին:
Հենոն ու ընկերները. ո՞ւմ հետ է ծննդյան օրը նշել հայ ֆուտբոլիստը. լուսանկար
Ըմբիշի խոսքով` ինքը մտադիր է վերցնել այն, ինչը պատկանում է իրեն` ակնարկելով, որ ուզում է տիրանալ օլիմպիական խաղերի ոսկե մեդալին: