Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ մի շարք պատգամավորների

ՀՀ նախագահն ընդունել է ԱԺ «Լուսավոր Հայաստանի» անդամներին և խմբակցությունից առանձնացած անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ:

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ մի շարք պատգամավորների

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջից, հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ:

ՀՀ նախագահը կմեկնի Մոսկվա, եթե նրան հրավիրեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին

Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների մասին:

Ավելի ուշ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին:

Պատգամավորը տեղեկություններ է ներկայացրել տարվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության մասին, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության դերին:

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ մի շարք պատգամավորների

Հանդիպմանը խոսվել է նաև նախագահական նախաձեռնությունների, այդ թվում՝ գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային տարբեր միջոցառումների մասին:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը 7–րդ գումարման ԱԺ էր ներկայացել «Լուսավոր Հայաստանի» ցուցակով, բայց ավելի ուշ առանձնացել և դարձել էր անկախ պատգամավոր։