Ահազանգ` ոստիկանության շենքում պայթուցիկ սարքի մասին. փրկարարները ոչինչ չեն հայտնաբերել

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել տեղազննում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Այսօր, ժամը 12:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ոստիկանության շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

«Օպելը» բախվել է Երևան-Արմավիր երթուղայինին. կա զոհ

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ոստիկանության շենքում ու հարակից տարածքում իրականացրել տեղազննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Գազից թունավորում Ապարանում. ընտանիքի երեք երեխաները հիվանդանոցում են