ՌԱԴԻՈ

Մինասյան. «Բանակցային թիմի փոփոխությունը որոշ չափով ազդել է գործընթացի տրամաբանության վրա»

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է անցնող տարվա կտրվածքով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ու բանակցային գործընթացի որոշ հանգամանքներին:
Sputnik
Մինասյան. «Բանակցային թիմի փոփոխությունը որոշ չափով ազդել է գործընթացի տրամաբանության վրա»

2019 թվականին Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շրջանակում տեղի ունեցած զարգացումները հանդիսանում են նախորդ տարվա հանդիպումների կամ գործընթացի տրամաբանության փոփոխության միտումների շարունակությունը:  Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ–ի ուշադրության կենտրոնում է. Լավրովը Բաքու է մեկնում

«2018թ-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո փոխվեց բանակցային թիմը, և դա, բնականաբար, որոշակիորեն ազդեց նաև բանակցային գործընթացի տրամաբանության վրա, որովհետև համանախագահները և հայկական կողմը իրենց հայտարարություններում նշում էին, որ անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, երբ նոր բանակցող թիմը կմտնի բանակցությունների մեջ, կտիրապետի բոլոր նյուանսներին, այդ թվում` նաև նախկին հնարավոր բանակցային տարբերակներին, տարբեր տարրերի հետ կապված փաթեթներին»,- նշեց քաղաքագետը: 

Մինասյանի համոզմամբ՝ այս պրակտիկան բնական է, ինչին մենք ականատես ենք եղել բազմիցս, և նախորդ տարի տեղի ունեցած հանդիպումների շրջանակում հենց այս լույսի ներքո էր դիտվում գործընթացը: Միտումը շարունակվում էր նաև այս տարի, քանի որ բանակցային գործընթացը չափազանց բարդ է: Խնդիր էր դրված նաև ապահովել նախորդ տարվա նոյեմբերին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների կատարման շարունակականությունը, որպեսզի դրանք ինստիտուցիոնալիզացվեն ու ամրապնդվեն:

«Դրանք արհեստական խոսակցություններ են». Նաղդալյանը` Ղարաբաղի համայնքների շփման մասին

«Մյուսն ընդհանուր վստահության մթնոլորտի ձևավորման շուրջ քննարկումներն են: 2019թ.-ին տեղի է ունեցել արտգործնախարարների մակարդակով հինգ հանդիպում և մեկ հանդիպում էլ Փաշինյան-Ալիև ձևաչափով: Հանդիպումների ընթացքում փորձ էր արվում հնարավորինս քայլեր ձեռնարկել բովանդակային բանակցությունների համար»,- ասաց քաղաքագետը: 

Նարեկ Մինասյանի դիտարկմամբ՝ բանակցային գործընթացը կարելի է բաժանել երկու մասի. առաջինը բուն առարկայական բանակցություններն են, երկրորդը՝ առարկայական բանակցությունների համար անհրաժեշտ նպաստավոր միջավայրի ձևավորումը: 

Հայաստանն ունի իր օրակարգը. Մնացականյանը` Ադրբեջանում ընթացող քաղաքական պրոցեսների մասին

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի այս տարվա թվով 5-րդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։

Հունվարին նրանք հանդիպել էին Փարիզում, ապրիլին` Մոսկվայում, հունիսին` Վաշինգտոնում, սեպտեմբերին` Նյու Յորքում։