Կրակոցներ հարսանիքի ժամանակ. Մեծամորում 28-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել. տեսանյութ

Տղային բերման են ենթարկել Մեծամորի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Մեծամոր քաղաքում հարսանյաց հանդիսության ժամանակ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակած 28-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը

Երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանության Մեծամորի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, որոնք երիտասարդի գործողությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։

«Դիվանագիտական գողություն». Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի մեքենան

Տղայի մոտ հայտնաբերվել է գործարանային համարով գազային ատրճանակ, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։