ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայկական սպառազինությունը կրկին հայտնվել է ադրբեջանական ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում։ Այս անգամ Minval.az–ը «պարզել» է, որ ռուսական զենքի մատակարարումը Հայաստան կեղծ է։
Եթե նախորդ անգամ խոսքը Սու–30ՍՄ–ի մատակարարման մասին էր, ապա այս անգամ թիրախում «Իսկանդերն» է։
Minval.az–ի նման պնդման համար հիմք է հանդիսանում դեկտեմբերի 16–ին «Վեստի» ծրագրի թղթակցի այն արտահայտությունը, որ «Իսկանդերն» այնքան ահեղ և հզոր զենք է, որ մինչև վերջերս դրա արտահանումը արգելված է եղել։ Ի դեպ, արտահանման տարբերակն արդեն մշակված է»(դիտել 1։32 րոպեից)։
Minval–ի լրագրողն այսպես է մեկնաբանում այդ արտահայտությունը. «Իսկանդերները» ընդհանրապես չեն արտահանվել, և դրանց արտահանման տարբերակը նոր է մշակվել։ Եվ ինչպե՞ս հասկանալ դա... «Վեստի» հաղորդումն ուղղակի «բերանից» թռցրել է. «Իսկանդերները» դեռ ոչ մի տեղ չեն արտահանվել։ Եվ Երևանի Հանրապետության հրապարակում հայկականի անվան տակ ցուցադրել են ռուսական օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրը»։
Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես է «արտահանումը մինչև վերջերս արգելքի տակ է եղել» արտահայտությունը վերափոխվել ««Իսկանդերները» ընդհանրապես չեն արտահանվել» նախադասության։ Գուշակությունների հետևից չընկնենքն։ Միանգամից անցնենք առաջ։
Այնուհետև հեղինակը ներկայացնում է երկրորդ, ավելի «սենսացիոն» հիմնավորումը։ Այստեղ գտել են թեկուզ շատ հին, բայց ինչ–որ ակնարկ։ Թեև ոչ թե ակնարկ, այլ հեղինակի խոսքերով ասած` «աղմկահարույց կեղծիք»։
Հեղինակը գտել է azeri.today պարբերականի արած լուսանկարը, որտեղ համեմատում են «Զվեզդա» հեռուստաալիքի տեսանյութից երկու սքրինշոթեր։
Երկու մասերը նույնն են։ Այսինքն` հայկական «Տոչկա–Ու» հրթիռի գործարկման տեսանյութում օգտագործվել են ռուսական կադրեր։
Ամենայն հավանականությամբ, Հանրային հեռուստաընկերության տրամադրած տեսանյութի մոնտաժի հարցում իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հաշվի առնելով, որ «Տոչկա–Ու» հրթիռի գործարկումը թանկ հաճույք է (տասնյակ հազարավոր դոլար), որոշել են «տնտեսել»։
Հայաստանի ՊՆ–ից չմեկնաբանեցին Sputnik Արմենիայի հարցը` պատճառաբանելով հոդվածի «անլրջությունը»։
Բայց վերադառնանք «մերկացնող հոդվածին»։ Հիշեցնենք` հեղինակն ապացուցել է, որ Հայաստանը սեփական «Իսկանդեր չունի»։
Առաջին հերթին, azeri.today–ի սքրինշոթը, որը գտել են այս դեպքի համար, շատ հին է։ «Զվեզդա» հեռուստաալիքի տեսանյութը 2015թ–ի է, իսկ Հանրային հեռուստաընկերությանը` 2016։
Ավելին, azeri.today պարբերականն արդեն չի աշխատում, վերջին նորությունը հրապարակվել է 2017թ–ի օգոստոսի 30–ին (աշխատանքը դադարեցնելու մասին հաղորդագրություն)։
Երկրորդ, Minval–ի հեղինակը գրում է, որ «ուսադիրներով հայ «փիարշիկները» տարածել են «Իսկանդերի» և «Տոչկա Ու»–ի մարտական կրակոցների մասին տեսանյութ»։ Youtube–ում հրապարակված նկարագրությունում այլ բան ենք գտնում։
Հայկական հոլովակը վերնագրված է «ТРК 9К79-1 Точка-У и ОТРК 9К720 "Искандер" ВС Армении/Armenian 9K79-1 Tochka-U and 9K720 Iskander»։
Բայց «Իսկանդերի մարտական կրակոցների մասին խոսք չկա, կրակում է «Տոչկա–Ու»–ն։ Ամենայն հավանականությամբ, լրագրողն ուղղակի չի տարբերում այդ երկու համալիրները։
Եվ սխալ հետևություն է անում. եթե 2016թ–ին «Տոչկա–Ու» հրթիռի գործարկման հոլովակում օգտագործվել են մի քանի ռուսական կադրեր, ապա... «Իսկանդերը» չի պատկանում Հայաստանին և դրանք «երբևէ հայկական չեն եղել»։
Եվ չնայած նրան, որ հրթիռային համալիրը ցուցադրվել է հայկական հոլովակի վերջում, այն սպասարկում են հայ զինվորականները։
Շնորհակալություն, ցտեսություն։