Արմեն Սարգսյանը ստորագրել է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման մասին օրենքը

Հայաստանի քաղաքացիներն արդեն կարող են մինչև 90 օր մնալ Չինաստանում` առանց մուտքի արտոնագրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց  մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հունաստանն առաջիկայում կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը»,- նշված է հրամանագրում:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին ԱԺ–ն միաձայն վավերացրել էր Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը։

Համաձայնագրով վավեր սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՉԺՀ քաղաքացիները մյուս պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում»,– ասել էր նա:

ԵԱՏՄ–ն ու Վիետնամն ազատ առևտուր կանեն. կգնենք հագուստ, կվաճառենք խմիչք

Հայաստանի ու Չինաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Վան Ինը երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիրը կնքել էին մայիսի 26–ին։

Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը

Հիշեցնենք` մայիսի կեսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Պեկին։ Երկու շաբաթ չանցած` ՉԺՀ արտգործնախարար Վան Ին ժամանել էր Երևան։ Հանդիպման ընթացքում կողմերը մի շարք պայմանագրեր էին կնքել: