Երևանի քաղաքապետարանը Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար 2 մլն դրամ կհատկացնի

2019 թվականի բյուջեում փոփոխություններ կլինեն հատկապես նպատակային հատկացումների մասով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Երևանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, որի արդյունքում որոշում է ընդունվել ավելացնել նպատակային հատկացումներն ավելի քան 3 մլն 950 հազար դրամով, որոնցից 2 մլն դրամը կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը։ Որոշումն ընդունվեց այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում։

«Այո՛, մարտի 1-ի գործը բացահայտված է». Փաշինյանը` սպանությունների մասին

Ըստ որոշման` 900 հազար դրամով կավելանա նաև Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորման չափը։

 

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղադրվելու է Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում։

Հիշեցնենք` 2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։

«Հուսով եմ` ապօրինի կալանքը շուտով կվերացվի». Սողոմոնյանը` Քոչարյանի գործի մասին

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։

Մարտի 1-ի գործով դատարանն այս տարի այլևս նիստ չի գումարի. Քոչարյանը կմնա՞ կալանքի տակ

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։