ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկյան փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը նախորդ շաբաթ օրը իր սերեցյալի` Ալեքս Ռոդրիգեսի հետ գնացել է Լոս Անջելեսի շքեղ ռեստորաններից մեկը։
Քիմ Քարդաշյանը նրան չի հասնի. 49-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է շքեղ կառուցվածքը
Պապարացիները «բռնացրել» են զույգին ռեստորանի մուտքի մոտ, երբ երգչուհին իջնում էր շքեղ մեքենայից:
Ոչ պաշտոնական ընթրիքի համար Լոպեսը ցնցող զգեստ էր ընտրել։ Նա դեկոլտեի հատվածում թափանցիկ մասերով սպիտակ շրջազգեստ ու բեժ գույնի բրդյա ժակետ էր հագել։ Կարմիր պայուսակը, թափանցիկ բարձրակրունկ կոշիկներն ու հայելային ակնոցը լրացնում էին նրա գեղեցիկ կերպարը։
Ջենիֆեր Լոպեսի 74-ամյա մայրը պարել է բեմում ու ցնցել մարդկանց. տեսանյութ
Ավելի ուշ սիրահարները գնացել էին Մայամի` «Մայամի Հիթ» ու «Լոս Անջելես Լեյքերս» բեյսբոլային թիմերի խաղը դիտելու։ Այս միջոցառման համար Լոպեսն ընտրել էր կանաչ գույնի զգեստ ու մազերը ձիգ հավաքել էր։ Ջենիֆերն ու Ալեքսը բավականին հաճախ են նման միջոցառումների գնում։
50–ամյա երգչուհու էներգիան անսպառ է. նա նույնիսկ աթոռին նստած է պարում։