Օգտագործողները պարզապես հիացած են. փոքրիկ ասպետը համառորեն պայքարում է իր օրորոցից վերմակը վերցնելու համար։ Նրա նպատակը մյուս մահճակալ տեղափոխվելն է։ Փոքրիկ տղայի հնարամտությունն ու համառությունը զվարճացրել է շատերին։
Մեկնաբանություններում այս տեսարանով հիացած բազմաթիվ օգտատերերը չեն կարողանում հասկանալ` նրանք քույր ու եղբայր են, թե փոքրիկ տղան «Ռոմեո ու Ջուլիետ» է «բեմադրում»։
Աղջնակը պարում է առանց ռիթմի, բայց կարևորը` ինքնամոռաց. զվարճալի տեսանյութ
Նա իսկական մարզիկի նման գլուխկոնծի տալով հայտնվում է սեփական օրորոցում, վերցնում վերմակն ու նույն շարժումներով` վտանգելով իրեն, հայտնվում կողքի մահճակալում, որտեղ մի աղջիկ երեխա կա։
«Էլեկտրիկ» տղամարդկանց պարը հարսանիքի ժամանակ. զվարճալի տեսանյութ
Վիրտուալ համայնքի ակտիվիստները հիացական մեկնաբանություններ են գրել. «Դա լավ է, որ գերակշռել է Pampers-ը, այլ ոչ թե գլուխը», «Այ դու վարպետ», «Սերը խոչընդոտներ չունի: Ահա այսպիսի սեր», «Եղբայրը միշտ կօգնի»։ Եղել են նաև բաժանորդներ, որոնց բարկացրել է ծնողների անտարբերությունը, նրանք նկատել են, որ փոքրիկ տղան հեշտությամբ կարող էր կոտրել վիզը։
Գլխով թոնրի մեջ. YouTube–ում հայտնի ալիքը գովազդել է Հայաստանը. տեսանյութ