Ամուսինն ու որդին կնոջը քաշքշելով տարել են Քննչական բաժնից. հանգամանքները պարզվում են

Քննչական կոմիտեի ղեկավարը ծառայողական քննություն է նշանակել` պարզելու կնոջ նկատմամբ կատարված բռնության հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. «Կանանց աջակցման կենտրոնը» այսօր բաց նամակ էր հրապարակել, որտեղ հայտնել էր կենտրոնի շահառու Ա.Մ.-ի նկատմամբ Քննչական կոմիտեի մարզային բաժնում, քննիչի աշխատասենյակում ու քննիչի աչքի առաջ կատարված բռնության մասին։

Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու քննիչի աշխատասենյակում կատարված դեպքի հանգամանքները։

Ծառուկյանն առաջարկում է բռնության մասին հայկական ժողովրդական օրենք ընդունել

Ըստ հաղորդագրության` կինը մշտապես ամուսնու կողմից ենթարկվել է դաժան ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, ինչի հիմքով հարուցվել է քրեական գործ, կնոջն էլ տրամադրվել է ժամանակավոր կացարան՝ ապաստարան։

Դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի մարզային բաժնի քննիչն Ա.Մ.-ն որպես հրավիրվել է քննչական բաժին՝ հարցաքննության։ Պարզվել է, որ քննիչը կանչել է նաև նրա ամուսնուն` առերես հարցաքննության նպատակով։

Բռնության կոչերի քրեականացումը շփոթեցրեց Փաշինյանին. նա խառնեց Թումանյանին ու Նար–Դոսին

Առերեսումից հետո, երբ շահառուն ցանկացել է Կենտրոնի փաստաբանի և սոցիալական աշխատողի ուղեկցությամբ հեռանալ քննչական բաժնից, ամուսինն ու նրա հետ եկած որդին քննիչների ներկայությամբ բռնություն և ֆիզիկական ուժ են կիրառել նրա նկատմամբ, քաշքշել և հարկադրաբար, նրա կամքին հակառակ, տարել իրենց հետ:

Անի. «Երեխաներիս տեսակցելը գրեթե անհնար է. մի անգամ որդիս նույնիսկ փորձեց հարվածել ինձ»

«Կանանց աջակցման կենտրոնը» կատարվածի համար մեղադրում է քննիչներին` անգործություն դրսևորելու և որևէ միջոց չձեռնարկելու մեջ։