Օպերային թատրոնը լուրջ խնդիրներ ունի. փոխնախարարն ու Օրբելյանը բարեփոխումներն են քննարկում

Արայիկ Խզմալյանը կարծում է, որ կան դեմքեր, որոնց օգնությամբ Հայաստանն ավելի հեշտ դուրս կգա միջազգային ասպարեզ, քան` առանց նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կադրային, մասնագիտական որակավորման, դիրիժորների լուրջ խնդիր ունի: Այս մասին այսօր իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Արայիկ Խզմալյանը:

Որն էր ընթացիկ տարում մշակույթի ոլորտի ամենակարևոր ձեռքբերումը. փոխնախարարի տեսակետը

«Այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ քննարկում ենք առաջիկա ծրագրերը և բարեփոխումները»,–ասաց փոխնախարարը։

Նա վստահեցնում է` ինքն Օրբելյանի հետ հրաշալի հարաբերությունների մեջ է։ Ավելին, Խզմալյանը նշեց, որ խարիզմատիկ մշակութային քաղաքականության կողմնակից է, ինչը նշանակում է` կան դեմքեր, որոնց օգնությամբ Հայաստանն ավելի հեշտ դուրս կգա միջազգային ասպարեզ, քան` առանց նրանց։ Փոխնախարարի խոսքով` պետք է նման մարդկանց հանդեպ լինել հնարավորինս զգույշ ու «խնայող»։

Ինչ վերաբերում է օպերային թատրոնում տիրող մթնոլորտին, ապա, ըստ Խզմալյանի, հիմա ամեն ինչ խաղաղ է ու իր հունով առաջ է գնում։

«Ինձ ազատելուց հետո հովանավորները դադարել են օգնել թատրոնին». Կոնստանտին Օրբելյան

Հիշեցնենք, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1–ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց` ի պաշտպանություն Օրբելյանի։

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը խարդախության զոհ է դարձել

Օրբելյանը նախարարության այս որոշումը բողոքարկել էր դատարանով։ Հոկտեմբերի 8–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ բավարարել է Օրբելյանի հայցը։ Անվավեր է ճանաչվել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանը, որով Օրբելյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից։ Դատարանը նաև թատրոնին պարտավորեցրել է վճարել Օրբելյանին՝ հարկադիր պարապուրդի համար։